Նվիրիր քո սիրտը !

Շնորհավորիր սիրելի անձնավորությանը

Սեր խոստովանելու լրիվ նոր տարբերակ...

love.1000000.am կայքում ձեռք բերեք վանդակներ և դրանցում տեղադրեք կամ մեր կատալոգից, կամ էլ Ձեր ուղարկած նկարը՝ սիրո խոստովանության խոսքերի հետ միասին: Թող որ Ձեր սիրելին մեր կայքում կարդա Ձեր շնորհավորանքը կամ էլ սիրո խոստովանությունը: Ամենահետաքրքիրն ու ամենակարևորն այն է, որ Ձեր խոստովանությունը մեր կայքում կմնա մինչև 2010 թվականը (գուցե ավելի երկար):

Գլխավոր էջի վանդակներից յուրաքանչյուրը կազմված է բազմաթիվ գունավոր կետերից (փիքսելներից), որոնք կարող են դառնալ Ձերը ընդհամենը 5 դրամ վճարելով: Այսինքն յուրաքանչյուր վանդակի գինը 500 դրամ է: Պատկերացնու՞մ եք, դուք վճարում եք մեկ անգամ, իսկ Ձեր սիրո խոստովանությունը ինտերնետում մնում է երկար-երկար տարիներ: Մկնիկի սլաքը սրտիկի (նկարի) վրա բերելով Դուք կկարողանաք կարդալ, թե ում համար է այն և ումից է, իսկ եթե կտտացնեք նրա վրա, ապա կտեղափոխվեք մեկ այլ էջ, որտեղ մենք կտեղադրենք Ձեր բանաստեղծությունները, սիրո խոստովանությունները ողջ ծավալով, կամ ցանկության դեպքում Ձեր կայքի հղումը (եթե այդպիսին կա):

Էջը կազված է միլիոն փիքսելից և Դուք կարող եք գնել փիքսելների ցանկացած քանակություն, բայց նվազագույնը 100, այսինքն մեկ վանդակ` 500 դրամ արժողությամբ (100 փիքսելից փոքր վանդակներում բարդ է տեղադրել հասկանալի պատկեր):

Կանոններ.
  • Ձեր նկարն ու խոստովանությունը կայքում կտեղադրվեն գումարը ստանալուց հետո:
  • Ձեր նկարները հաստատվելուց ու կայքում տեղադրվելուց հետո գումարը ենթակա չէ վերադարձման:
  • Մենք երաշխավորում ենք կայքի ստաբիլ աշխատանքը մինչև 2010 թվականը, բայց ամենայն հավանականությամբ այն կգործի հավերժ:
  • Արգելվում է տեղադրել շարժվող (անիմացիոն) պատկերներ:
  • Արգելվում է տեղադրել սիրելիների լուսանկարները՝ իրավաբանական կոնֆլիկտներից խուսափելու համար:
  • Արգելվում է տեղադրել բարոյագիտական կանոններից դուրս բովանդակություն ունեցող պատկերներ, գրառումներ, հղումներ:

Փիքսելներ ձեռք բերելու համար հասցեով ուղարկեք տեղեկություն, թե քանի վանդակ եք ցանկանում գնել, նրանց դիրքը էջում, նկարը (կարելի է նաև հղում) ինչպես նաև սիրո խոստովանության տեքստը, բանաստեղծությունը կամ շնորհավորանքը: Նկարներն ընդունվում են gif և jpg ֆորմատներով: Անիմացիոն (շարժվող) պատկերները չեն ընդունվում: Այնուհետև Դուք գումարը կփոխանցեք անհատ ձեռներեց Արման Խաչատրյանի հաշվին (“Պրոմեթեյ Բանկ” ՍՊԸ, հ/հ 1660000404920100), որպեսզի Ձեր ուղարկած նկարն ու տեքստը տեղադրենք կայքում:

Խնդրում ենք, որ ըմբռնումով մոտենաք այն հարցին, որ մեզ որոշ ժամանակ է պետք հայտերը մշակելու համար: 48 ժամվա ընթացքում բոլոր հայտերն դիտարկվում են:

Հարգելի այցելուներ, այս կայքը մեր երրորդ նախագիծն է: Առաջինը Network.am ծրագրերի բեռնման պորտալն է և երկրորդը 101.am ’ը` առաջին հայալեզու զվարճալի պորտալը: Երկու կայքերն էլ այսօր ունեն բավականին մեծ թվով այցելուներ, իսկ դրական արձագանքներով և բարեմաղթանքներով ստացված նամակները վկայում են, որ այդ նախագծերը արդեն իսկ հաջողվել են:

Բավականին դժվար է պահել այդ երկու մեծ կայքերը, այդ պատճառով ստեղծվեց կոմերցիոն նպատակներ հետապնդող 1000000.am կայքը: Կայքում գովազդի տեղադրումից ստացված ողջ հասույթը (իհարկե բացի հարկային մուծումներից) տրամադրվելու է Network.am և 101.am պորտալների հետագա պահպանմանը և նոր ինտերնետային նախագծերի իրականացմանը:

Մենք ունենք հստակ նպատակ` խթանել հայկական ինտերնետի զարգացմանը:



 Powered by Network.am
© 2005-2008, 1000000.am Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում տեղադրված պատկերները հանդիսանում են իրենց հարգարժան տերերի անձնական սեփականությունը: